11:44 | 17.03.09 | Նորություններ | 2687
Երևան /Մեդիամաքս/. “Յունիբանկն” ավարտել է Հայաստանում իր մասնաճյուղային ցանցն օն-լայն համակարգին միացնելու աշխատանքները:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացել են բանկի մամլո ծառայությունում, ներկայումս տվյալների բազայի միասնական համակարգին միացված են “Յունիբանկի” գլխամասային գրասենյակն ու 28 մասնաճյուղերը:
ԼՂՀ-ում տեղակայված “Ստեփանակերտ” ու “Գանձասար” մասնաճյուղերն օն-լայն համակարգին կմիացվեն մոտ ժամանակներս:
Օն-լայն համակարգի շնորհիվ բանկի հաճախորդները հնարավորություն ունեն բանկային գործարքներ կատարել բանկի յուրաքանչյուր մասնաճյուղում` անկախ սպասարկման նախնական հասցեից: Բանկի հաճախորդները կարող են նաեւ “Յունիստրիմ” համակարգի միջոցով դրամական փոխանցումներ ստանալ “Յունիբանկի”` օն-լայն համակարգին միացված յուրաքանչյուր մասնաճյուղում` անկախ ուղարկողի կողմից նշված հասցեից:
“Յունիբանկում” օն-լայն համակարգի ներդրման աշխատանքները մեկնարկել էին 2008թ. հուլիսին: Նախագծում կատարված ներդրումները կազմել են շուրջ $ 1 մլն: