15:54 | 27.01.09 | Նորություններ | 3987

VivaCell-MTS-ը գլխավորել է ՀՀ խոշորագույն հարկատուների ցուցակը

Երեւան /Մեդիամաքս/. “Ղ-Տելեկոմ” ընկերությունը (VivaCell-MTS ապրանքանիշ) գլխավորել է ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցուցակը` 2008 թվականի ընթացքում վճարելով 30 մլրդ 796 մլն 438.5 հազ. դրամ ընդհանուր ծավալի հարկ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար “ՀայՌուսգազարդն” (17,881,166.9 հազ.) ու “ԱրմենՏելը” (Beeline ապրանքանիշ) (15,142,921.0 հազ.):

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (14,376,951.8հազ.), “Ալեքս Գրիգը” (12,534,528.6հազ.), “ՔաղՊետրոլՍերվիսը” (11,432,437.7 հազ.), “Ֆլեշը” (10,443,141.7հազ.), “Հայկական երկաթուղին” (5,282,604,2 հազ.), “Հայաստանի էլեկտրական ցանցերը” (5,207,287.2 հազ.) եւ “Գրանդ Տոբակոն” (4,516,671.1 հազ.):

Ըստ սոցիալական վճարումների ցուցանիշի “Ղ-Տելեկոմը” զբաղեցնում է հինգերորդ տեղը (833,543,4 հազ. դրամ)` զիջելով “Հայաստանի էլեկտրական ցանցերին” (1,929,822.2 հազ.), “ՀայՌուսգազարդին” (1,723,906.0 հազ.), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (1,175,605.2հազ.) եւ “ԱրմենՏելին” (1,100,000.0 հազ.):
Աշխատակիցների թվով ՀՀ հարկատուների շրջանում առաջին տեղը զբաղեցնում է “Հայաստանի էլեկտրական ցանցերը” (7767 աշխատակից): Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար “ՀայՌուսգազարդն” (5605 աշխատակից) ու “ԱրմենՏելը” (4134 աշխատակից): “Ղ-Տելեկոմը” աշխատակիցների թվով զբաղեցնում է 11-րդ տեղը (1635 աշխատակից):