Մեկնարկել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը։
Հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 20-ը ներառյալ։
Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝
• աշխատանքային միգրանտների համար,
• նոր աշխատողների ներգրավման համար,
• կադրերի վերապատրաստման համար:
Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու եւ բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար։ Հայտերն ընդունվում են առցանց՝ այստեղ։
Դիմումը կարող է ներկայացնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ սահմանված կարգով՝ լիազորված անձը։