Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձեւավորվելիք Կառավարության կազմում:

Այս մասին hուլիսի 9-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մխիթար Հայրապետյանը, քննարկումների արդյունքում, ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։