Grok 4.5 արդյունքների համեմատությունն այլ մշակողների մոդելների հետ
12:46 | 09.07.26 | Նորություններ | 64
SpaceXAI-ը (xAI-ը վերանվանվել է) ներկայացրել է իր «ամենախելացի» մոդելը՝ Grok 4.5-ը, որը մշակվել է Cursor թիմի հետ համատեղ։
SpaceX-ը հայտարարել էր Cursor-ի ձեռքբերման մասին 2026 թվականի հունիսին։
SpaceXAI-ի տվյալներով՝ մոդելը մարզվել է ծրագրավորման, գիտության եւ մաթեմատիկայի հետ կապված տվյալների բազաների վրա։ Մինչդեռ Composer 2.5-ը, որը Cursor-ը ներկայացրել էր 2026 թվականի մայիսին, մարզվել է որպես ծրագրավորման փորձագետ, Grok 4.5-ը օգտագործել է ավելի լայն տվյալների բազա։
Grok 4.5-ն աշխատում է Experts of Mixture (MoE) ճարտարապետության վրա եւ լավ է գլուխ հանում բարդ, երկարաժամկետ առաջադրանքներից, ներառյալ ծրագրավորումը, ֆինանսները, իրավունքը եւ այլն։ AI գործակալների աշխատանքի Terminal-bench 2.1 չափանիշում մոդելը գերազանցել է Anthropic-ի Opus 4.8-ին եւ Composer 2.5-ին։
Grok 4.5 արդյունքների համեմատությունն այլ մշակողների մոդելների հետ