12:22 | 23.06.26 | Նորություններ | 126
Փարիզում անցկացվող VivaTech 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթցքում կայացած EU4Innovation East Pitch Contest մրցույթում հայկական MedPair ստարտափը զբաղեցրել է երկրորդ տեղը։
Մրցույթին մասնակցել է Հայաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի 9 ստարտափ։ Նորարարական նախագծերը ներառել են արհեստական բանականության, առողջապահության, կիբեռանվտանգության, կլիմայական տեխնոլոգիաների, կրթության եւ արդյունաբերական ավտոմատացման ոլորտները։
Հայաստանը մրցույթում ներկայացրել են Denovo Sciences, MedPair եւ TACTUN ստարտափները։ Մրցույթի հաղթող է ճանաչվել ուկրաինական HYDRATICO ընկերությունը։
Երկրորդ տեղը զբաղեցրած MedPair-ը մշակում է հարթակ, որն օգնում է բուժաշխատողներին խնայել ժամանակը եւ բարելավել հիվանդների սպասարկումը՝ ավելի արդյունավետ հաղորդակցության եւ կլինիկական աշխատանքային գործընթացների միջոցով։
EU4Innovation East ծրագրի ղեկավար Ժյուլիեն Շմիթի խոսքով՝ մրցույթի ընթացքում առանձնացել են ոչ միայն ներկայացված լուծումների որակը, այլեւ հիմնադիրների նվիրվածությունն ու վճռականությունը։