15:42 | 22.04.26 | Նորություններ | 332

Krisp-ը հաղթել է Webby Awards մրցանակ երկու անվանակարգում

Հայաստանում հիմնադրված Krisp ընկերությունն ստացել է Webby Awards-ի միանգամից երկու մրցանակ՝ «Տեխնիկական ձեռքբերում» եւ «Մարդկանց ձայն» (People's Voice) անվանակարգերում։

Krisp-ը մրցում էր համաշխարհային առաջատար ընկերությունների շարքում «Տեխնիկական ձեռքբերում», «Մշակողների գործիքներ եւ API-ներ» ու «AI ձայնային եւ խոսակցական ինտերֆեյսի լավագույն օգտագործում» անվանակարգերում։


Webby մրցանակը առաջատար միջազգային մրցանակ է, որը շնորհվում է ինտերնետում գերազանցության համար։ Հիմնադրվելով 1996 թվականին՝ համացանցի սկզբնական շրջանում, Webby մրցանակը շնորհվում է Թվային արվեստների եւ գիտությունների միջազգային ակադեմիայի (IADAS) կողմից՝ 3000-ից ավելի անդամ ունեցող ժյուրիից։