17:53 | 17.04.26 | Նորություններ | 287
Երեւանում կայացել է միջազգային ArtyTraders ստարտափի շնորհանդեսը, որին մասնակցել է 150-ից ավելի արվեստագետ։
ArtyTraders-ն արվեստի գործերի արժեւորման, գնահատման, վավերացման հարթակ է, որն օգնում է նաեւ պորտֆոլյոյի ստեղծման հարցում։ ArtyTraders-ն արդեն սկսել է գործել նաեւ Հայաստանում։ Նպատակը` Հայաստանի արտ-շուկան բարձրացնել միջազգային մակարդակի տեսանելիության եւ աջակցել հայ արվեստագետներին։
Ոչ միայն արվեստագետները, այլեւ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են արվեստով, հնարավորություն ունեն արդեն ավելի մանրակրկիտ վերլուծել եւ գնահատել ոչ միայն իրենց ստեղծած արվեստի գործերը, այլեւ մյուս բոլոր գործերը։
ArtyTraders-ը ներկայացրել է Artwork Valuation ֆունկցիան աշխատում է ընդամենը երեք պարզ քայլով․ նախ՝ նկարում կամ վերբեռնում եք ձեր արվեստի աշխատանքը, ապա հարթակն արհեստական բանականության միջոցով վերլուծում է այն, եւ վերջում դուք ստանում եք արժեքի գնահատման մանրամասն հաշվետվություն։
Այն աջակցում է նաեւ արվեստի գործի հետագա վաճառքի հարցերում։ Արվեստագետներն այս հարթակի միջոցով նաեւ հնարավորություն ունեն տեսանելի լինել ամենահայտնի աուկցիոներների, կոլեկցիոներների միջազգային շուկայում, գալերիաների եւ ինստիտուցիաների համար նախատեսված հատուկ հարթակում: