11:16 | 17.04.26 | Նորություններ | 230

Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն

Team Telecom Armenia-ն եւ Koreez համահայկական կրթական ծրագիրը նախաձեռնել են նոր համագործակցություն՝ միավորելով ուժերը դպրոցականների կրթության զարգացման նպատակով: 

Team Telecom Armenia-ի բաժանորդները այսուհետ կարող են հեշտությամբ օգտվել Koreez կրթական հավելվածից՝ անմիջապես My Team հավելվածի միջոցով:

Koreez հավելվածը ժամանակակից կրթական հարթակ է, որտեղ աշակերտները կարող են յուրացնել ամբողջ դպրոցական ծրագիրը եւ գիտելիքներով մրցել ընկերների հետ: Հավելվածի բովանդակությունը հիմնված է Հայաստանի պետական հանրակրթական ծրագրի վրա եւ հնարավորություն է տալիս աշակերտներին սովորել խաղային ձեւաչափով, հավաքել միավորներ եւ բարձրանալ առաջատարների աղյուսակում: 

«Այսօր երեխաները բավականաչափ ժամանակ են անցկացնում թվային միջավայրում, եւ Team-ը կարեւորում է այդ ժամանակի որակյալ եւ արդյունավետ օգտագործումը։ Koreez-ի հետ համագործակցությամբ մենք առաջարկում ենք լուծում, որը համադրում է ժամանցն ու ուսուցումը՝ ապահովելով անվտանգ եւ օգտակար միջավայր երեխաների զարգացման համար»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:

«Այսօր երեխաների ուշադրության, հետաքրքրությունների եւ ընկալումների ձեւավորման գլխավոր միջավայրերից մեկը թվային աշխարհն է։ Koreez-ում մենք կատարելագործում ենք այդ մոտեցումը՝ կրթությունը վերածելով խաղի, ինչի շնորհիվ սովորելը դառնում է հետաքրքիր, մրցակցային եւ մոտիվացնող գործընթաց։ Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս պարզ եւ ժամանակակից, բայց միեւնույն ժամանակ որակյալ կրթությունը առավել հասանելի դարձնել հազարավոր աշակերտներին։ Koreez-ը պարզապես հավելված չէ․ այն կրթական շարժում է, որը փոխում է երեխաների վերաբերմունքը սովորելու նկատմամբ, ինչի շնորհիվ էլ ձեւավորվում է իրենց ապագան՝ գիտելիքը դարձնելով ամենամեծ ուժը»,- նշել է Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։

Team Telecom Armenia-ի բաժանորդները կարող են հեշտությամբ ակտիվացնել ծառայությունը անմիջապես իրենց բջջային հաշվեկշռից՝ առանց բանկային քարտի անհրաժեշտության: 

Ծառայությանը հնարավոր է միանալ նաեւ My Team հավելվածի «Խաղեր» բաժնում, որտեղ ներկայացված են բաժանորդագրության տարբերակներն ու ակտիվացման քայլերը: Բաժանորդագրությունը հասանելի է ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին:

Նոր ծառայության ներդրմամբ Team Telecom Armenia-ն ընդլայնում է կրթական թվային ծառայությունների հասանելիությունը՝ առաջարկելով ժամանակակից եւ հասանելի լուծումներ, որոնք միավորում են տեխնոլոգիան, ուսուցումն ու օգտատիրոջ հարմարավետությունը։