17:52 | 15.04.26 | Նորություններ | 275

Երեք հայկական ստարտափ Փարիզում կմասնակցի VivaTech 2026 մրցույթին

Ամփոփվել է «Gateway to VivaTech 2026» մրցույթը Հայաստանում, որ արդյունքում երեք հայկական ստարտափ հունիսին Փարիզում կմասնակցի VivaTech 2026 մրցույթին։

EU4Innovation East-ը կանցկացնի փիչինգ մրցույթ Հայաստանից, Ուկրաինայից եւ Մոլդովայից ինը ստարտափի համար VivaTech 2026-ում՝ Եվրոպայի առաջատար ստարտափների եւ տեխնոլոգիական միջոցառման ժամանակ, որը նշում է նորարարության 10 տարին։ 

Հայկական ազգային մրցույթը միավորել է 13 ստարտափի, որոնցից յուրաքանչյուրը ցուցադրել է իր լուծումը։ Մրցակցային փիչերից հետո ընտրվել է երեք հաղթող՝ Denovo Sciences, TACTUN, եւ MedPair ստարտափները:

Այս ազգային ներկայացումների մրցույթը կազմակերպվել է Հայաստանի հրեշտակային ներդրողների ակումբի (AICA), STAN հրեշտակների ցանցի, Formula VC-ի, Triple S Ventures-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), Plug and Play Armenia-ի, eqwefy-ի եւ Picsart-ի հետ համատեղ։