Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը հայտարարել է Docus-ում նոր ներդրման եւ ընկերության թիմի հետ համագործակցության շարունակության մասին։
Docus-ը մշակել է AI-ով աշխատող հարթակ, որը փոխում է բժշկական տվյալների ընկալման եւ օգտագործման ձեւը։
«Մենք վաղ փուլում ներդրում ենք կատարել այս թիմում եւ շարունակել ենք հետեւել նրանց առաջընթացին՝ տեսնելով, թե ինչպես են նրանք զարգացնում, կատարելագործում եւ առաջ տանում իրենց արտադրանքը։ Այդ հաստատակամությունը՝ հատկապես սկզբնական փուլերում, հենց այն է, ինչ մենք փնտրում ենք հիմնադիրների մեջ։
Այսօր Docus-ը կառուցում է առողջապահության համար նախատեսված AI հարթակ՝ վերածելով բարդ լաբորատոր տվյալները հստակ, կիրառելի պատկերացումներ բժիշկների եւ պացիենտների համար, միաժամանակ օգնելով լաբորատորիաներին աշխատել ավելի արդյունավետ։ Հարթակն արդեն սպասարկում է 300 հազարից ավելի բժիշկների ու պացիենտների եւ շարունակում է աճել։
Մենք նաեւ լրացուցիչ կապիտալ ենք ներդրել՝ մեր ընդհանուր ներդրումը հասցնելով 350,000 դոլարի՝ երկու ֆոնդերի միջոցով»,- նշվում է Formula VC-ի հայտարարությունում։