Apple-ը հայտարարել է նոր շնորհանդեսի մասին, որը կկայանա 2026 թվականի մարտի 4-ին։

Այն կանցկացվի Նյու Յորքում, Լոնդոնում եւ Շանհայում, ինչպես նաեւ կլինի ուղիղ հեռարձակում կայքում՝ Երեւանի ժամանակով ժամը 18:00-ից։

Սա ընկերության ավանդական շնորհանդեսը չէ, այլ Apple Experience ձեւաչափով միջոցառում, գրում է MacRumors-ը։ Ըստ պարբերականի՝ հավանաբար այն կլինի «ավելի փոքր մասշտաբի»։

Apple-ը կարող է ներկայացնել iPhone-ի պրոցեսորի՝ A18 Pro-ի հիման վրա ստեղծված «բյուջետային» MacBook, M5 չիպով MacBook Air, M5 Pro եւ M5 Max չիպերով MacBook Pro, iPhone 17e, A18 պրոցեսորով iPad եւ M4 չիպով iPad Air, նշում է 9To5Mac-ը։