Հայկական New Nörm ստարտափը ներկայացվել է Product Hunt-ում եւ պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

New Nörm-ը հուզական պարզության միջավայր է՝ նախատեսված մտածելու, ինքնաքննության եւ մտքերն ու հիշողությունները պահպանելու համար, որը խթանում է ինքնաճանաչումը։

Այն միավորում է հոգեբանությունը, խելացի օրագիրը եւ տեսողական հիշողությունը՝ ժամանակի ընթացքում կապելով ձեր մտքերը, հույզերն ու փորձառությունները, որպեսզի ոչինչ չկորչի կամ չմնա անտեսված։

Պրոդուկտին ծանոթանալ եւ աջակցել հնարավոր է այստեղ։