Հայկական Renderforest ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականության վրա հիմնված նոր տեսանյութերի գեներատոր։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր թիմի մեծ մասը աշխատում էր մեր տրանսֆորմացիայի վրա ու վերջապես մի քանի օր առաջ թողարկվեց մեր թիմի կողմից խորը փորձարկված ու կարգավորված վիդեո մոդելը, որը գեներացնում է ԱԲ վիդեոներ։
Ի տարբերություն մրցակիցների, մենք ունենք գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում պահում են ոճը, կերպարին ու հեշտորեն վերափոխում են ձեր ուղղումները վիդեոների վրա։
Ժամանակին մենք օգտագործում էին հազարավոր CPU core-եր, որպեսզի գեներացնեինք մեր վիդեոները։ Այժմ ժամանակները ստիպում են տրանսֆորմացվել ու կատարել պրոցեսինգը GPU սերվերներով։ Մենք հույս ունենք մոտ ապագայում մենք կկարողանանք կառուցել փոքր դատա կենտրոն եւ վիդեոների պրոցեսինգի մեծ մասը իրականացնել Հայաստանում»,- գրել է Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը։
Գրառումին կից նարեկ Սաֆարյանը ներկայացրել է տեսանյութ, որն ստեղծվել է ամբողջությամբ արհեստական բանականության միջոցով։ Պրոդուկտը փորձել հնարավոր է այստեղ։