Կայացել է IT Intellectual Cup ամենամյա առաջնությունը եւ հայտնի են այս տարվա հաղթող թիմերը։
Այսպիսով, առաջին տեղը զբաղեցրել է Picsart-ի թիմը, երկրորդ տեղը՝ Երեւանի պետական համալսարանի թիմը, երրորդը՝ Synopsys Armenia-ն։
Առաջնության ամբողջ հասույթը տրամադրվել է Ազատազէն կրթական ՀԿ-ին եւ Արմաթ ճարտարագիտական աշխատանոցին։
IT Intellectual Cup ամենամյա առաջնության նպատակն է ինտելեկտուալ շփման միջավայր ձեւավորել ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջեւ։ Այն առաջին անգամ անցկացվել է 2019-ին: