Anthropic-ն ավելացրել է համացանցում վեբ որոնման ֆունկցիա Claude-ում։

Տարբերակն արդեն հասանելի է նախադիտման համար ԱՄՆ-ում բաժանորդագրվողների համար: Այն մոտ ապագայում կբացվի անվճար օգտատերերի եւ այլ երկրների համար, նշել են ընկերությունում։

Դուք կարող եք ակտիվացնել վեբ որոնումը ձեր պրոֆիլի կարգավորումներում: Գործառույթն աշխատում է ընկերության վերջին մոդելի՝ Claude 3.7 Sonnet-ի հետ:

Երբ Claude-ն իր պատասխաններում ներառում է տեղեկատվություն համացանցից, այն տրամադրում է ուղիղ հղումներ համապատասխան աղբյուրներին։ Այս տարբերակը թույլ կտա բոտին տրամադրել ավելի համապատասխան տեղեկատվություն: