12:19 | 07.03.25 | Նորություններ | 4461

Ucom-ը ցանցի վերազինման նոր խոշոր նախագիծ է սկսում

Ucom–ը հայտարարում է ցանցի արդիականացման հերթական մեծ նախագծի մեկնարկի մասին, որն ընդգրկելու է ոչ միայն մարզերն, այլեւ` Երեւանը։

2025 թ. ընթացքում ընկերությունը պլանավորում է բազային կայանների լայնածավալ արդիականացում, որը թույլ կտա ավելի բարձրորակ ծառայություններ տրամադրել բաժանորդներին։ Աշխատանքների նպատակը ծածկույթի բարելավումն է, ավելի արագ եւ կայուն կապ ապահովելը, ինչպես նաեւ ծառայությունների որակի բարձրացումը։

Արդիականացման ընթացքում բաժանորդները հնարավոր է նկատեն որոշակի խափանումներ՝ կապված ձայնային զանգերի եւ շարժական ինտերնետի հետ։
Բոլոր հնարավոր անհարմարությունների համար ընկերությունը նախապես հայցում է բաժանորդների ներողամտությունը եւ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։