Փետրվարի 19-ին Apple-ը պաշտոնապես ներկայացրել է նոր ամենամատչելի iPhone-ը՝ iPhone 16e-ն։
Այն արտաքինից նման է iPhone 14-ին։ Ստացել է նույն Face ID-ն եւ 6.1 դյույմանոց OLED էկրանը՝ 60 Հց հաճախականությամբ, բայց երկուսի փոխարեն մեկ հետին տեսախցիկով, որն ունի 48 ՄՊ, աջակցում է 2x խոշորացում եւ թույլ է տալիս ձայնագրել 4K Dolby Vision վիդեո 60 կադրով։ Կորպուսը պաշտպանված է ջրից եւ փոշուց՝ համաձայն IP68 ստանդարտի:
Ներսում Apple A18 պրոցեսորն է (ինչպես iPhone 16-ի ամբողջ շարքում), բայց 4 միջուկային գրաֆիկական արագացուցիչով: USB-C (USB 2.0) պորտի միջոցով սմարթֆոնը կարող է լիցքավորվել մինչեւ 50% 30 րոպեում 20 Վտ եւ ավելի բարձր ադապտորով։ Կա նաեւ Qi անլար էներգիայի աջակցություն։
Սմարթֆոնը կթողարկվի սեւ եւ սպիտակ գույներով՝ 128 ԳԲ տարբերակի համար սկսած 600 դոլարից։ Կլինեն նաեւ 256 եւ 512 ԳԲ տարբերակներ: Արտադրողը մոդելը դասում է որպես Apple Intelligence-ի հասանելիությամբ առավել մատչելի սմարթֆոն։
Նախնական պատվերները կսկսվեն փետրվարի 21-ին, իսկ iPhone 16e-ն վաճառքում կհայտնվի փետրվարի 28-ին: