13:35 | 17.02.25 | Նորություններ | 962
Հայկական Docus ստարտափը, որն արհեստական բանականությամբ աշխատող առողջապահական օգնական է, ընդգրկվել է Ahrefs-ի վարկանիշում։
Ավելի քան 10,000 վեբկայք վերլուծելուց հետո Ahrefs-ը ներկայացրել է Docus-ը #50 ամենաթրենդային SaaS ստարտափների շարքում ՝ 2024 թվականին օրգանական տրաֆիկի տպավորիչ 1731% աճով:
Նշենք, որ Docus-ը առողջապահական կատեգորիայի միակ ստարտափն է, որը հայտնվել է լավագույն 50-ում:
Docus-ի միջոցով կարող եք հետեւել սեփական առողջությանը, խորհրդատվության համար դիմել արտերկրի մասնագետներին, ինչպես նաեւ ստանալ ձեր լաբորատոր հետազոտությունների մանրամասն վերլուծություն: Docus-ը նաեւ բժիշկների օգնական է, քանի որ ԱԲ-ի միջոցով պատրաստ է մասնագետին փոխանցել առկա համաշխարհային փորձը, հիշեցնել բուժառուի հիվանդության պատմության մանրամասներն ու առաջարկել հնարավոր ախտորոշումներ:
Docus-ի ստեղծման պատմությամբ, գրանցած հաջողությունների մասին ստարտափի համահիմնադիր Ռոբերտ Սարգսյանի հետ Itel.am-ի հարցազրույցը կարող եք ընթերցել այստեղ։