15:40 | 13.02.25 | Նորություններ | 1212
Փետրվարի 22-ին կանցկացվի Plug and Play էքսպոն, որը կնշանավորի Հայաստանում Plug and Play միջազգային աքսելերատորի առաջին շրջափուլի ավարտը։
Միջոցառման ընթացքում ներկաները կծանոթանան ծրագրում ներգրավված ստարտափների նորամուծություններին, կապ կհաստատեն պետական պաշտոնյաների, ձեռնարկատերերի, կորպորացիաների, ներդրողների եւ VC-ների հետ։
26-շաբաթյա Plug and Play աքսելերացիոն ծրագրին հայտ ներկայացրած 119 ստարտափից ծրագրում ընդգրկվել էր 20 ստարտափ։
Plug and Play-ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է եւ ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը Սիլիկոնյան հովտում է: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին եւ ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը եւ բիզնեսի աճը:
Ներկայանալով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ն առաջարկում է ամուր էկոհամակարգ, որն աջակցում է ստարտափներին մենտորության, ֆինանսավորման եւ ցանցային հնարավորությունների միջոցով՝ օգնելով ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը եւ հաջողության հասնելու տարբեր ոլորտներում:
Այն համագործակցում է VISA, ROCHE, JAGUAR LAND ROVER, WALMART, Mercedes-Benz, VOLVO, PORSCHE, NISSAN եւ այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ: Plug and Play-ի պորտֆոլիոյում կա ավելի քան 30 միաեղջյուր (unicorn) կազմակերպություն:
Plug and Play-ի ավագ կորպորատիվ նորարարության մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիայի հետ iTel.am-ի զրույցը կարող եք ընթերցել այստեղ։