ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Silk Road-ի հիմնադիր Ռոս Ուլբրիխտին, որը 2015 թվականին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ թմրանյութերի, զենքի եւ փաստաթղթերի մատակարարման ցանց ղեկավարելու համար։
Ներման մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցում։ Ինչպես գրում է NYT-ը, Թրամփը կատարել է նախընտրական խոստումը, որը նա բազմիցս տվել է քարոզարշավի ընթացքում «կրիպտոարդյունաբերության եւ ազատականների աջակցություն ստանալու համար»։
Ռոս Ուլբրիխտը Silk Road-ը բացել է 2011 թվականին: Կայքը հասանելի էր Tor ցանցի միջոցով, իսկ վճարումները կատարվում էին բիթքոյնով: Կայքը վաճառում էր թմրանյութեր, գողացված վարկային քարտի տվյալներ, կեղծ փաստաթղթեր, զենքեր եւ այլ անօրինական ապրանքներ եւ ծառայություններ:
Շահագործման երեք տարվա ընթացքում Silk Road-ում իրականացվել է մոտ 1,5 միլիոն գործարք, իսկ կայքի ընդհանուր շրջանառությունը, ըստ ԱՄՆ իշխանությունների, կազմել է 200 միլիոն դոլար:
2013 թվականի աշնանը Ուլբրիխտը ձերբակալվել է Սան Ֆրանցիսկոյում։ 2015 թվականին դատարանը նրան ցմահ ազատազրկման է դատապարտել
թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման եւ այլ հանցագործությունների համար։
Չնայած մեղադրանքների խստությանը, կրիպտո սիրահարները եւ Ուլբրիխտի այլ կողմնակիցները պատիժն անվանեցին չափազանցված։ 2017 թվականին դաշնային վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց որոշումը։