Instagram-ը ներկայացրել է Edits-ը՝ TikTok-ի չինական սեփականատեր ընկերության ByteDance-ին պատկանող CapCut-ի անալոգը։
CapCut-ը հանվել է ԱՄՆ App Store-ից եւ Google Play-ից՝ երկրում TikTok-ի արգելքի օրենքի պատճառով:
Edits-ը մշակվել է նրանց համար, ովքեր կարճ տեսանյութեր են ստեղծում իրենց հեռախոսով, ասել է Instagram-ի գործադիր տնօրեն Ադամ Մոսերին։ Հավելվածը կունենա տեսախցիկ, խմբագրման գործիքներ, ոգեշնչում գտնելու բաժիններ, հայտնի երգերի ցանկ, սեւագրեր ստեղծելու եւ այլ հեղինակների ու ընկերների հետ կիսվելու հնարավորություն։
Տեսանյութի առավելագույն տեւողությունը, որը կարելի է նկարահանել տեսախցիկով Edits-ում, 10 րոպե է: Instagram-ի վերբեռնման որակը 1080p է: Օգտատերերը վերլուծություններ կստանան հոսքերում ներգրավվածության վերաբերյալ:
Հավելվածը կարելի է նախապես պատվիրել App Store-ում: Այն կսկսի գործել 2025 թվականի մարտի 13-ից։ Մինչ այդ ընկերությունը կփորձարկի այն սահմանափակ թվով հեղինակների շրջանում՝ արձագանքներ ստանալու համար։ Android տարբերակը կներկայացվի ավելի ուշ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Meta-ն «փորձում է լրացնել բացերը»: Ընկերությունը ներկայացրեց Reels ֆունկցիան այն բանից հետո, երբ TikTok-ը արգելափակվեց Հնդկաստանում 2020 թվականին։ 2023 թվականին այն գործարկեց Threads-ը X-ի (նախկինում Twitter) անալոգը, այն բանից հետո, երբ Իլոն Մասկը գնեց X-ը։
Բայց CapCut-ի հետ համեմատություններին ի պատասխան՝ Մոսերին պարզաբանել է, որ Instagram-ն ամիսներ է ծախսել ծառայության մշակման վրա եւ զգալիորեն կտարբերվի CapCut-ից ու կունենա ավելի շատ խմբագրման գործիքներ։