13:19 | 17.01.25 | Նորություններ | 1394
Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը աշխատակիցներին ասել է, որ կարծում է, որ Gemini-ն ավելի լավն է, քան իր մրցակիցները:
The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել են, որ Google-ի գործադիր տնօրենը ցանկանում է մինչեւ 2025 թվականի վերջը չատբոտը 500 միլիոն օգտատեր ունենա։
Ընկերությունը չի հայտնում, թե ներկայում քանի օգտատեր ունի Gemini-ն: 2024 թվականի դեկտեմբերին OpenAI-ի մրցակցող ChatGPT-ն ուներ շաբաթական մոտ 300 միլիոն ակտիվ օգտատեր:
Ըստ Sensor Tower-ի տվյալների, որոնք մեջբերում է պարբերականը, ChatGPT-ի հավելվածը օգտատերերի կողմից ներբեռնվել է մոտ 465 միլիոն անգամ, մինչդեռ Gemini-ին` 106 միլիոն անգամ:
Միեւնույն ժամանակ, Gemini-ի առանձին iOS հավելվածը թողարկվել է միայն 2024 թվականի նոյեմբերին, իսկ Android հավելվածը՝ փետրվարին։ ChatGPT-ի հավելվածները գործարկվել են 2023 թվականին:
Ըստ Earnest Analytics-ի՝ Gemini-ի վճարովի օգտատերերի մոտ 60%-ը գրանցվելուց հետո վեց ամիս բաժանորդագրված է մնացել: Դա ավելի բարձր ցուցանիշ է, քան մրցակիցներ Character.AI-ինը եւ Perplexity-ինը, բայց ավելի ցածր, քան` ChatGPT-ի եւ Claude-ի ցուցանիշները: