ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը:
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ, մասնավորապես, քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի եւ Թումո լաբերի կրթական ծրագրերի մանրամասները։
Ժաննա Անդրեասյանն ասել է, որ ԲՏՃՄ ուղղություններով կրթության զարգացումը հանրակրթության պետական նոր չափորոշչի ամենակարեւոր բաղադրիչներից է, եւ կառավարությունը տարաբնույթ ծրագրեր է իրականացնում՝ ուղղված այդ ոլորտում որակական փոփոխության ապահովմանը:
«Անկասկած, այս նորարարական նախաձեռնությունն ու միջավայրը շատ կարեւոր են: Կարծում եմ՝ ինժեներական կրթության նոր կենտրոնի հիմնումը նախ եւ առաջ ուղղված է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացմանը»,- ասել է նախարարը:
Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու մարդկային կապիտալի զարգացումը խթանող նախաձեռնություններին: