Իլոն Մասկի xAI-ը գործարկել է Grok չատբոտի հավելվածը iOS-ի համար, որը մինչ այս հասանելի էր միայն X սոցիալական ցանցում։
Հավելվածը փորձարկվում է մի քանի երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում եւ Հնդկաստանում, գրում է TechCrunch-ը։ Իլոն Մասկի ընկերությունը մշակում է նաեւ Grok-ի վեբ տարբերակը։
Grok-ը գրում եւ լրացնում է տեքստը, պատասխանում է հարցերին եւ վերլուծում պատկերները, ինչպես նաեւ ստեղծում նկարներ: Grok iOS հավելվածը չունի ինտերնետում համապատասխան տեղեկատվություն որոնելու հնարավորություն, թեեւ X-ի չատբոտն ունի:
2024թ․ դեկտեմբերին xAI-ը Grok չատբոտում ներկայացրել է պատկերների ստեղծման նոր մոդել՝ Aurora ծածկանունով: Նա տարբերվում է որոշ մոդելներից նրանով, որ կարողանում է իրական անձերի պատկերել կոնտեքստային պատկերներում։
Grok-ը հասանելի է օգտատերերին առանց վճարովի բաժանորդագրությունների՝ 2 ժամում 10 հարցման հնարավորությամբ։ Ավելի շատ օգտագործման համար հարկավոր է Premium բաժանորդագրություն: