12:00 | 04.12.24 | Նորություններ | 1424

Կայացել է Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի եւ գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից:

Մրցանակաբաշխության նպատակն էր գնահատել մաթեմատիկական տաղանդը Հայաստանում եւ նպաստել մասնակիցների մասնագիտական զարգացմանը։

Հաղթողները ստացել են դրամական մրցանակներ՝ տարբեր անվանակարգերում.

•    1-ին տեղ (1,000,000 դրամ)՝ Հայկ Կարապետյան
•    2-րդ տեղ (500,000 դրամ)՝ Ռուբեն Համբարձումյան
•    3-րդ տեղ (300,000 դրամ)՝ Վահագն Հովհաննիսյան

Բացի գլխավոր մրցանակներից, 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր են ստացել նաեւ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։

Միջոցառմանը ներկա են գտնվել Երեւանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Հայ-ռուսական համալսարանի այլ գործընկերներ։

«Օլիմպիադայի առաքելությունն էր աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ եւ խթանելով համագործակցությունը ակադեմիական եւ տեխնոլոգիական ոլորտների միջեւ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մրցանակաբաշխությունը հովանավորվել են առաջատար տեխնոլոգիական կազմակերպություններ, այդ թվում՝ Yandex Armenia-ն, WorldQuant-ն եւ այլն: