10:47 | 03.12.24 | Նորություններ | 539
Viva-ից օգտվելը ձեռնտու է, իսկ որակյալ ժամանցն ու ինքնակրթությունը դարձել են ավելի հասանելի։ Այսուհետ «UNLIM» սակագնային պլանի բաժանորդները եւս կօգտվեն Kinodaran, Yandex Plus եւ ИВИ հավելվածներից՝ առանց բաժանորդային վճարի եւ սակագնային պլանով տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթի ՄԲ-երը սպառելու: Տեսանյութն այստեղ:
Սովորաբար սակագնային պլանից դուրս, այս հավելվածները համարվում են առանձին ծառայություն եւ դրանցից յուրաքանչյուրն ունի իր բաժանորդային վճարը։ Միայն Viva-ի բաժանորդներն ունեն այդ հարթակներից օգտվելու հնարավորություն՝ առանց լրացուցիչ ծախսերի։
«Viva-ն ջանք չի խնայում, որպեսզի իր հաճախորդների համար հասանելի դարձնի թվային ամենաորակյալ բովանդակությունը՝ համագործակցելով տեխնոլոգիական առաջատար մատակարարների հետ։ «UNLIM» սակագնային պլանի բաժանորդների համար մեր ընկերությունը պատրաստել է անակնկալ՝ փաթեթում ներառելով երեք կինոհարթակ․ Kinodaran, Yandex Plus-ի մաս կազմող Kinopoisk-ը եւ ИВИ առցանց կինոթատրոնը։ Սկզբնական շրջանում այս հարթակները ներառված էին ընդամենը երկու սակագնային պլանում, սակայն հիմք ընդունելով մեր բաժանորդների արձագանքներն եւ սեփական հետազոտությունների արդյունքները, որոշեցինք այս երկու հավելվածները ներառել նաեւ այլ սակագնային պլաններում, այդ թվում՝ «UNLIM»-ում», - ասել է Viva-ի տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Kinodaran-ի մշտապես թարմացվող ու բազմազան բովանդակության եւ սեփական արտադրության ֆիլմերի ու սերիալների շնորհիվ օգտատերերը կարող են ընկղմվել որակյալ ժամանցի աշխարհ: Ապահովելով ֆիլմերի, սերիալների, մուլտֆիլմերի ու հաղորդումների հարուստ ընտրանի՝ Kinodaran-ը դարձել է հայկական մեդիաոլորտում ժամանակակից կինոդիտման ամենահարմար ու որակյալ հարթակը: Viva-ի բաժանորդները համապատասխան սակագնային պլանների շրջանակում կարող են վայելել այն:
Yandex Plus փաթեթը հնարավորություն է տալիս լսել սիրած երգերն առանց գովազդի եւ վայելել բացառիկ թողարկումներ Yandex Music-ում, ոգեշնչվել նոր ֆիլմերից եւ հեռուստասերիալներից Kinopoisk-ի միջոցով, Yandex Books-ի շնորհիվ ընդլայնել մտահորիզոնը՝ լսելով կամ կարդալով նախընտրելի ժանրի գիրք, իսկ Yandex Go-ից օգտվելիս («Կոմֆորտ» եւ ավելի բարձր դասերում) երթեւեկել մինչեւ 10% ավելի մատչելի տարբերակով։ Ընկերությունում վստահ են՝ Viva-ի յուրաքանչյուր բաժանորդ կգտնի ժամանցի իր սիրելի տարբերակը՝ լինի դա կինո, երաժշտություն, թե ընթերցանություն։
«UNLIM» սակագնային պլանը ներառում է անսահմանափակ ինտերնետ, ցանցի ներսում 450 րոպե խոսելաժամանակ կանխավճարային եւ 900 րոպե հետվճարային բաժանորդների համար, դեպի ՀՀ ցանցեր, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա եւ Հնդկաստան, 450 SMS դեպի ՀՀ ցանցեր ուղարկելու հնարավորություն: Ի դեպ, հիմնական խոսելաժամանակը սպառելուց հետո տրամադրվում է 10 000 րոպե ներցանցային զանգերի համար:
Հետվճարային «UNLIM» սակագնային պլանի ամսավճարը 3900 դրամ է, կանխավճարայինի գինը՝ 4500 դրամ/ 30 օր ժամանակահատվածի համար։