16:46 | 29.11.24 | Նորություններ | 2050
ftNfFT ֆիջիթալ սփեյսում ամփոփվել է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ. կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով կարճաժամկետ դասընթացների շարքը: Մասնակիցներն ստացել են NFT-ների տեսքով հավաստագրեր:
Միջոցառմանը ներկա են եղել Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Սա համատեղ նախաձեռնությունների սկիզբն էր. մենք ունենք ապագայի մեծ ծրագրեր՝ սկսած մագիստրոսական կրթական ծրագրից մինչեւ համատեղ հետազոտությունների կատարում»,- ասել է Վախթանգ Աբրահամյանը:
Համագործակցության հուշագրի շրջանակում անցկացված երկամսյա դասընթացի շրջանակում անդրադարձել է կատարվել բլոկչեյն տեխնոլոգիաներին եւ կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ) եւ թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին եւ կիրառելիությանը, ինչպես նաեւ ոլորտում առկա օրենսդրական կարգավորումներին:
Դասընթացները վարել են Web3 ոլորտում միջազգային փորձ ունեցող մասնագետներ Վախթանգ Աբրահամյանը («Fastex»-ի գործադիր տնօրեն), Վարդան Խաչատրյանը («Fastex»-ի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ), Արամ Ջիվանյանը («Fastex»-ի խորհրդական), Կարեն Թերջանյանը («Bahamut» բլոկչեյնի գլխավոր նախագծող), Պավել Արամյանը («Bahamut» բլոկչեյնի ծրագրի ղեկավար), Արմեն Բաղդասարյանը («Fastex»-ի համագործակցությունների գծով ղեկավար):
Հիմնական դասընթացավարներից բացի, ուսանողները հնարավորություն են ունեցել լսել նաեւ հրավիրյալ բանախոսների ելույթները: Այս ամիսների ընթացքում ուսանողները մասնագիտական պրակտիկա են անցել Ֆասթեքսում: Առջեւում մագիստրոսական կրթական ծրագիրն է, որի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Դասընթացների նպատակն էր զարգացնել կրթության եւ գիտության, մասնավորապես՝ բլոկչեյնի եւ վիրտուալ ակտիվների ոլորտը Հայաստանում։ Ֆասթեքսը պատրաստակամ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ապահովելու մասնագիտական բարձր որակի կրթություն երիտասարդների շրջանում»,- ասվում է հաղորդագրությունում: