14:44 | 19.11.24 | Նորություններ | 1260
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 32 միլիոն դրամ:
«Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհի տեսքով ֆինանսավորում տրամադրել թեմատիկ միջոցառում կազմակերպելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք համապատասխանում են սահմանված նվազագույն որակավորման տվյալներին:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձեւով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչեւ դեկտեմբերի 3-ը՝ այստեղ։