11:06 | 12.11.24 | Նորություններ | 5469

Zenbook S 14. Պրեմիում դասի նոթբուք՝ Intel-ի նոր պրոցեսորով

Ամեն տարի նոթբուքերի արտադրողները մեզ ուրախացնում են նոր տեխնոլոգիաներով եւ ավելի առաջադեմ մոդելներով: Նոր սարք ընտրելիս շատ հեշտ է մոլորվել բազմաթիվ մոդելների եւ բնութագրերի մեջ:

Կարծիք կա, որ դժվար է գտնել զվարճանքի կամ «ծանր» հավելվածների հետ աշխատելու նոթբուք։ Ամենօրյա օգտագործման համար, սակայն, բազմակողմանի սարք գտնելը եւս հեշտ չէ, հատկապես, եթե փնտրում եք թեթեւ եւ շարժական նոթբուք, որը կբավարարի AI-ի պահանջները: ASUS Zenbook շարքը եւ, մասնավորապես, նոր Zenbook S 14 (UX5406)-ը լիովին համապատասխանում է այս բնութագրին, իսկ էլեգանտ դիզայնն աչքի է ընկնում իր մրցակիցների շարքում։

Այս պրեմիում սարքը նախատեսված է առօրյա բիզնես առաջադրանքների եւ AI հավելվածներով աշխատելու համար: Բացի դրանից, Zenbook S 14-ը սնուցվում է վերջին Intel Core Ultra պրոցեսորով՝ երեք AI արագացուցիչով եւ բարձր արտադրողականությամբ:

Այս հոդվածում ավելի մանրամասն կանդրադառնանք ASUS-ի նոր AI նոթբուքի հնարավորություններին եւ առավելություններին՝ հասկանալու, թե ինչպես է այն համատեղում շարժունակությունն ու արտադրողականությունը:

Դիզայն

ASUS Zenbook S 14 (UX5406)-ը չունի ավելորդ դետալներ։ Ինչպես Zenbook S-ի մյուս մոդելների դեպքում, միակ դետալը պատյանի երկրաչափական գծերն են: Արտադրողները ներկայացրել են կափարիչի նորարարական Ceraluminium-ը՝ ալյումինի օքսիդի կերամիկական ծածկույթը: Այն բարձր տեխնոլոգիական նյութ է, որը դիմացկուն է մատնահետքերի, բծերի, քայքայման եւ մաշվածության դեմ:

Նոթբուքը հասանելի է երկու գույնով՝ մոխրագույն (Zumaia Grey) եւ սպիտակ (Scandinavian White):

Zenbook S 14-ի էրգոնոմիկան մշակված է առօրյա աշխատանքում հարմարավետ օգտագործման համար: Բարակ կորպուսը եւ դիզայնը՝ 2715 անցք ունեցող օդափոխման ցանցով, ապահովում է կատարյալ ջերմափոխանակություն: Ինչպես այս տարի ներկայացված ASUS-ի մյուս նոթբուքերի դեպքում, ստեղնաշարը հագեցած է հատուկ ստեղով՝ Copilot AI օգնականին արագ «կանչելու» համար:

Շարժունակություն


Այս համակարգչի հիմնական առանձնահատկությունը նրա թեթեւ քաշն ու բարակ կորպուսն է՝ չնայած հանգամանքին, որ այն հագեցած է գերժամանակակից պրոցեսորով եւ ASUS Lumina OLED էկրանով։ Օգտատերերը կարող են հեշտությամբ այն տեղափոխել փոքր պայուսակում կամ ուսապարկում, քանի որ կշռում է ընդամենը 1,2 կգ, իսկ կորպուսի հաստությունը 1,1 սմ է:

Նոթբուքը հագեցած է 72 Վտժ մարտկոցով, որը թույլ է տալիս արդյունավետ աշխատել առավոտից երեկո: Ավելին, արտադրողները խոստանում են մարտկոցի մինչեւ 27 ժամ աշխատանք: Բացի դրանից, USB-C արագ լիցքավորման տեխնոլոգիան թույլ է տալիս լիցքավորել 0-ից մինչեւ 60% ընդամենը 49 րոպեում: Մարտկոցի օգտագործման ժամկետը հասել է 1200 ցիկլ, ինչը երկարացնում է սարքի կյանքը: Բացի դրանից, լիցքավորիչն անընդհատ ձեզ հետ ման տալու կարիք չեք ունենա, քանի որ սարքը կարելի է լիցքավորել բջջային մարտկոցից կամ սմարթֆոնի լիցքավորիչից։ Այս դեպքում լիցքավորումը կարող է ավելի երկար տեւել, քան ադապտորի դեպքում:

Նոր Intel պրոցեսորի արտադրողականությունը

ASUS Zenbook S 14 -ը հագեցած է Lunar Lake ճարտարապետության վրա հիմնված Intel Core Ultra 2 սերիայի պրոցեսորներով, ինչը հեղափոխական լուծում է գերբարակ նոթբուքերի համար։ Նոր չիպերը ներկայացվել են 2024 թվականի սեպտեմբերին եւ առանձնանում են ճարտարապետության կտրուկ փոփոխությունով եւ արհեստական բանականության աջակցման ինտեգրված լուծումներով:

Պրոցեսորը պարունակում է 8 միջուկ եւ ներկառուցված AI արագացուցիչ (NPU)՝ ավելի քան 120 TOPS AI առաջադրանքների ընդհանուր արտադրողականությամբ: Բացի դրանից, այն հագեցած է մասնագիտացված Intel Arc նեյրոնային պրոցեսորով եւ ութ հոսքով, որոնք նվազեցնում են էներգիայի սպառումը եւ մեծացնում մարտկոցի կյանքը։ Վայրկյանում գործողությունների քանակը շատ կարեւոր ցուցանիշ է, քանի որ որքան բարձր է TOPS միավորը, այնքան ավելի շատ է հաշվողական հզորությունը՝ AI-ի եւ մեքենայական ուսուցման հետ կապված առաջադրանքներ կատարելու համար: Օրինակ՝ լուսանկարների խմբագրման մեջ այնպիսի գործառույթները, ինչպիսիք են պատկերի բարելավումը կամ խելացի օբյեկտի փոխարինումը, պահանջում են բարձր մշակման հզորություն:

AI հավելվածների աշխատանքը


Հզոր նեյրոնային պրոցեսորի շնորհիվ ASUS Zenbook S 14-ը համապատասխանում է բոլոր պահանջներին, որոնք ժամանակակից օգտատերը ակնկալում է գտնել AI սարքում։

Հիմնականը Microsoft Copilot-ն է՝ խելացի օգնականը, որն օգնում է առօրյա խնդիրների լուծման ժամանակ: Օգտագործելով հատուկ Copilot ստեղը կարող եք անմիջապես միացնել օգնականին, որը կօգնի ձեզ կազմակերպել աշխատանքը փաստաթղթերի հետ կամ մուտքային տվյալների վրա հիմնված հաշվետվություն պատրաստել: Ավելին, Windows AI համակարգը մինչեւ Copilot+ PC մակարդակին թարմացնելուց հետո նոթբուքում հասանելի կլինեն մի շարք այլ գործառույթներ, ինչպիսիք են Recall որոնումը կամ տարբեր լեզուներից ենթագրերի թարգմանությունը։

Միեւնույն ժամանակ, Zenbook S 14-ի վրա արդեն աշխատում են ASUS-ի AI հավելվածներ, օրինակ՝ StoryCube-ը, որը հատուկ ստեղծված է մեդիա ֆայլերը հարմար կառավարելու եւ պահեստավորելու համար: Հավելվածն օգտագործում է արհեստական բանականության ալգորիթմները եւ դասակարգում պատկերները՝ ըստ կատեգորիաների եւ թեմաների: Օրինակ՝ կարող եք ավտոմատ խմբավորել լուսանկարները՝ ըստ իրադարձության կամ գտնվելու վայրի:

ASUS-ը նաեւ առաջարկում է խելացի լուծումներ իր նոթբուքերի անվտանգության եւ ձայնի որակը բարձրացնելու համար: Օրինակ՝ AiSense տեսախցիկը աջակցում է ադապտիվ մթության եւ էկրանի բլոկավորման գործառույթներին՝ հետեւելով օգտատիրոջ հայացքին: Տեսախցիկը բարելավում է պատկերի որակը՝ նվազեցնելով աղմուկը եւ կարգավորելով լուսավորությունը տեսանյութեր ձայնագրելիս:

14-դյումանոց OLED դիսփլեյ

ASUS-ի բոլոր ժամանակակից նոթբուքերի վրա OLED էկրան տեղադրելը կարծես սովորական երեւույթ է դարձել օգտատերերի համար: Zenbook S 14-ը հագեցած է 14 դյույմանոց 3K կետայնությունով ASUS Lumina OLED էկրանով, ինչը հնարավորինս դետալիզացված եւ հարուստ է դարձնում էկրանի պատկերը: Համաձայնեք, որ ոչ ամեն նոթբուք է հագեցած նման բնութագրերով, հատկապես, եթե սա վերաբերում է այսպիսի թեթեւ ու բարակ սարքին։

Էկրանը ծածկում է DCI-P3 գունային տարածության 100%-ը՝ վառ, իրական գույներ ստանալու համար: Մինչեւ 120 Հց թարմացման արագությամբ եւ ընդամենը 0,2 մվ արձագանքման ժամանակով այն իդեալական է դինամիկ բովանդակություն դիտելու համար:

Այս դիսփլեյի առավելություններից մեկը 70%-ով կապույտ լույսի արտանետման կրճատումն է, ինչը թույլ է տալիս անվտանգ օգտագործել էկրանը երկար աշխատելու ընթացքում:

Չորս հզոր բարձրախոսների հետ համատեղ նոթբուքն ապահովում է ոչ միայն բարձրորակ պատկեր, այլեւ տպավորիչ ձայն․ տեսանյութեր եւ ֆիլմեր դիտելիս կարծես կինոթատրոնում լինեք։

Թեթեւ ու անաղմուկ

Սարքի բարակ կորպուսի համար հատուկ մշակվել է բարձր արդյունավետության հովացման համակարգ։ Հատուկ երկրաչափական անցքերով օդափոխման ցանցի հետ միասին նոթբուքը հագեցած է նաեւ երկու օդափոխիչով, որոնք պահպանում են օդի օպտիմալ հոսքը:

Բացի դրանից, արդյունավետ հովացման համար տեղադրված է բարակ գոլորշու խցիկ, որը հեռացնում է ջերմությունը պրոցեսորից: Այս լուծումը հաճախ օգտագործվում է հզոր խաղային համակարգիչներում եւ ապահովում է արդյունավետ հովացում նույնիսկ սարքի բարձր ծանրաբեռնվածության դեպքում:

Միեւնույն ժամանակ, Zenbook S 14-ը պահպանում է աղմուկի ցածր մակարդակը ծանրաբեռնվածության դեպքում. թեթեւ առաջադրանքների ժամանակ այն չի գերազանցում 25 դեցիբելը, ինչը թույլ է տալիս հանգիստ աշխատել ցանկացած պայմաններում:


Ամփոփում

Zenbook S 14-ը պրեմիում դասի ունիվերսալ նոթբուք է։ Նոր Intel Core Ultra Series 2 պրոցեսորի շնորհիվ այն ստանում է հզոր արդյունավետություն առօրյա առաջադրանքներ կատարելու եւ արհեստական բանականության հետ աշխատելու համար՝ ապահովելով լիցքավորումն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում: Եվ, իհարկե, այն հագեցած է սուպերէկրանով, որը նախատեսված է ոչ միայն աշխատանքի, այլեւ ֆիլմեր դիտելու համար։

Թեթեւ եւ բարակ սարքն իդեալական է գրասենյակից դուրս եւ անընդհատ շարժման մեջ գտնվող օգտատերերի համար։ Zenbook S 14-ը պարզապես նոթբուք չէ, այն կարելի է համարել լիարժեք շարժական գրասենյակ: