15:17 | 07.11.24 | Նորություններ | 12644

ՎՈՅԱԺ 30. 1000 ՄԲ ռոումինգում 1500 դրամով՝ արդեն անժամկետ

«ՎՈՅԱԺ 30» ծառայության մեծ պահանջարկը հաշվի առնելով՝ Viva ընկերությունը 1000 ՄԲ-ը ռոումինգում մշտապես հասանելի է դարձրել ընդամենը 1500 դրամով՝ 30 օրվա համար:

«Ամռանը՝ արձակուրդների ամենաթեժ շրջանում, մեր բաժանորդների ճամփորդություններն առավել հարմարավետ դարձնելու նպատակով «ՎՈՅԱԺ 30» ծառայության արժեքը սահմանեցինք ընդամենը 1500 դրամ՝ 1000ՄԲ ծավալով ինտերնետի համար՝ մինչեւ 30 օր օգտագործելու հնարավորությամբ: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այն շարունակում է պահանջարկ վայելել ոչ միայն ամռանը։ Հոգ տանելով մեր հաճախորդների հարմարավետության մասին՝ որոշեցինք «ՎՈՅԱԺ 30»-ը դարձնել անժամկետ, որպեսզի բաժանորդները միջոցներ խնայեն անկախ արտերկիր մեկնելու իրենց նպատակից։ Viva-ն ձգտում է բավարարել յուրաքանչյուր բաժանորդի ակնկալիքները եւ առաջարկում է ամենաշահավետ եւ հարմարավետ լուծումները: Վստահ ենք, որ մեր ծառայությունների շնորհիվ ճանապարհորդությունները դարձել են ավելի հարմարավետ՝ անկախ տեւողությունից ու հեռավորությունից։ «ՎՈՅԱԺ 30»-ը պարզապես ծառայություն չէ, այլեւ հնարավորություն՝ ավելի մոտ լինելու սիրելիներին», - ասել է Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
VOYAGE 30 ծառայությունը հասանելի է աշխարհի 70-ից ավելի երկրում, այդ թվում՝ Վրաստանում, ԱՄԷ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Հունաստանում եւ Եգիպտոսում: Երկրների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ:

Բացի այդ, Viva-ն առաջարկում է ծառայության ակտիվացման պարզ մեթոդ՝ «My Viva» հավելվածի միջոցով: Դրա համար ընդամենը պետք է ներբեռնել հավելվածը Google Play-ից կամ Apple Store-ից: «ՎՈՅԱԺ 30» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը:

 «ՎՈՅԱԺ 30»-ը ակտիվացնելու համար «My Viva» հավելվածը ներբեռնելուց հետո պետք է հաջորդաբար կատարել հետեւյալ քայլերը.

1.    մուտք գործել «Ռոումինգ» բաժին,
2.    ակտիվացնել ծառայության կարգավիճակը,
3.    ընտրել «ՎՈՅԱԺ» ծառայությունը,
4.    ընտրել «ՎՈՅԱԺ 30»-ը եւ ակտիվացնել այն։

Ռոումինգում գտնվելիս «My Viva» հավելվածը թույլ է տալիս առանձին տեսնել «ՎՈՅԱԺ 30» ծառայության եւ սակագնային հիմնական փաթեթի շրջանակում հատկացված ինտերնետի ընդհանուր եւ սպառած ծավալները:

Արտերկրում գտնվելու ժամանակ «My Viva» հավելվածից օգտվելիս ինտերնետի սպառման համար գումար չի գանձվում:  

Խորհուրդներ ինտերնետ ռոումինգից օգտվողներին

Անիմաստ ծախսերից խուսափելու համար անհրաժեշտ է նախօրոք պատրաստվել ճանապարհորդությանը․

•    ներբեռնել «My Viva» հավելվածը,
•    ճանապարհորդությունից առաջ անջատել ավտոմատ թարմացումները եւ սինխրոնացումները․ հավելվածների ավտոմատ թարմացումները շատ ինտերնետ են սպառում,
•    նախքան Ձեր ճանապարհորդությունը մտածե՛ք, թե ինչ ծառայություններից եք օգտվելու. քարտեզներ, աուդիո ուղեցույցներ, հյուրանոցների եւ ավիատոմսերի ամրագրման ծառայություններ, փոխարժեքի հաշվիչ, տաքսի ծառայություն: Նախապե՛ս ներբեռնեք բոլոր անհրաժեշտ հավելվածները:

Ռոումինգ ծառայությունը նաեւ կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով *121*1# հրահանգը, ապա «ՎՈՅԱԺ 30» ծառայության համար՝ *107*1# հրահանգը։ Այս հնարավորությունից կարող են օգտվել կանխավճարային եւ հետվճարային ֆիզիկական անձ բաժանորդները, ինչպես նաեւ հետվճարային ասոցիացված բաժանորդները։

Հաշվեկշռի եւ ծառայության կարգավիճակի ստուգում՝ *107*3#։

«ՎՈՅԱԺ 30» ծառայության միջոցով բաժանորդները կարող են կիսվել ճամփորդության սեփական փորձով, հաղորդագրություններ ուղարկել եւ կատարել տեսազանգեր՝ իրենց ճամփորդությունը դարձնելով ավելի հաճելի եւ պակաս սթրեսային՝ թույլ տալով կենտրոնանալ գլխավորի՝ նոր տպավորությունների վրա: Viva-ն բոլորին մաղթում է բարի ճանապարհ եւ մաղթում բազում հաճելի պահեր ճանապարհորդության ընթացքում։