15:01 | 29.10.24 | Նորություններ | 946

    EPIC Jam հաքաթոնը վերադառնում է

    Նոյեմբերի 23-24-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնը կազմակերպում է EPIC Jam հաքաթոնը։

    Նորարար գաղափարների եւ լուծումների մշակման երկօրյա հաքաթոնի ընթացքում այս տարի  թիմերը պետք է փորձեն լուծումներ գտնել իրական աշխարհի բնապահպանական մարտահրավերներին նորաձեւության եւ գինեգործության ոլորտներում խնդիրների համար:

    Մասնակիցները հնարավորություն կստանան միանալ ընտրված խնդրին հարմարեցված դինամիկ թիմին եւ մշակել ստարտափ գաղափար՝ այն ներկայացնելու ժյուրիին ընդամենը 2 օրվա ընթացքում:

    Միջոցառման շրջանակում կկայանան մենտորության նիստեր ոլորտի լավագույն մասնագետների հետ, սեմինարներ՝ խթանելու գաղափարների ստեղծման եւ առաջադրման հմտությունները: Լավագույն թիմերը կստանան դրամական մրցանակներ եւ այլ հետաքրքիր պարգեւներ:

    Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 10-ն է: Գրանցվել կարող եք այստեղ։