16:46 | 16.10.24 | Նորություններ | 2244

Աստանա հաբում Թումո կենտրոն կբացվի

Հայաստանի Թումո ստեղծարար կենտրոնի եւ Ղազախստանի Աստանա հաբ միջազգային կենտրոնի միջեւ ստորագրվել է հուշագիր, որով կողմերն իրենց մտադրությունն են հայտնել խորացնել կրթության, նորարարական տեխնոլոգիաների եւ ստեղծարար արդյունաբերության ոլորտների համագործակցությունը:

Հուշագիրը ստորագրել են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների զարգացման գլխավոր տնօրեն Բեկոր Փափազյանը եւ «Աստանա հաբ» կորպորատիվ հիմնադրամի գլխավոր տնօրեն Մագջան Մադիեւը:

Թումո կբացվի Արհեստական բանականության ազգային կենտրոնում՝ տեխնոլոգիական հսկաներ Google-ի ու TikTok-ի կողքին:

Ներկայում Թումո կենտրոններ են գործում աշխարհի ութ քաղաքում՝ Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհեյմում, Կոիմբրայում, Կիեւում, Տիրանայում եւ Բեյրութում: Նախատեսվում է նաեւ բացել նոր կենտրոններ Ճապոնիայի Գունմա քաղաքում, Ամստերդամում, Լոս Անջելեսում եւ մի քանի այլ քաղաքներում: