14:03 | 19.09.24 | Նորություններ | 5641
«Narrow Band-IoT» նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ ստեղծված է իրերի ինտերնետի (Internet of Things կամ IoT/Այ-Օու-Թի) համար: Ցանցը նախատեսված է բջջային ցանցերին ինքնավար տարբեր սարքեր ու սարքավորումներ միացնելու համար: «Narrow Band-IoT» սակագնային պլանը ներառում է 500 ՄԲ ինտերնետ, իսկ բաժանորդային վճարը կազմում է 1000 դրամ։
NB-IoT (Narrow Band IoT)-ն կապի միջազգային ստանդարտ է, որն օգտագործում են խելացի սարքերը։ Այս ստանդարտի օգնությամբ իրականացվում է սարքերի կառավարումը եւ միացումը, ինչպես նաեւ տվյալների ստացումը։ Huawei-ը, Vodafone-ը, Ericsson-ը, Deutsche Telekom-ը, Cisco-ն եւ այլ հայտնի ընկերություններ եւ կազմակերպություններ NB-IoT ստանդարտը օգտագործում են Իրերի ինտերնետի տարբեր հավելվածների համար։
Նեղաշերտ ինտերնետը կարող է օգտագործվել տնտեսության եւ ենթակառուցվածքների կառավարման տարբեր ոլորտներում խելացի սարքերը փոխկապակցելու համար եւ թվային փոխակերպման անբաժանելի մասն է: Այսպիսի համակարգերում սարքերը տվյալներն ուղարկում եւ ստանում են ինքնուրույն կամ կարող են դա անել օգտագործողի հրահանգով։ Գործընթացի ավտոմատացումը թույլ է տալիս նվազեցնել սարքավորումների մոնիտորինգի եւ ստուգման ծախսերը եւ ստանալ ավելի օգտակար տեղեկություններ: Սակագնային պլանը նախատեսված է հիմնականում տարբեր չափիչ սարքերի մոնիտորինգի եւ սենսորներից տվյալներ ստանալու համար, թեեւ կիրառման շրջանակը շատ ավելի լայն է։
NB-IօT ցանցի առավելություններն են էներգախնայողությունը, ցանցի հզորությունը, սարքավորումների համեմատաբար ցածր գինը, ազդանշանի ավելի լավ ներթափանցումը դժվարամատչելի վայրեր (թունելներ, ստորգետնյա տարածքներ) եւ այլն։
NB-IօT տեխնոլոգիան կիրառվում է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում․
• բնապահպանության՝ շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի օդի աղտոտվածության մակարդակի, ջերմաստիճանի չափման եւ այլի համար,
• էներգետիկայի՝ ջրի, գազի եւ էներգետիկ այլ ռեսուրսների վերահսկման եւ օպտիմալացման համար,
• խելացի քաղաքների հիմնման համար՝ լուսավորության, աղբահանման խելացի համակարգերի ստեղծման, կայանատեղիների, խելացի կանգառների կազմակերպման, կոյուղային համակարգերի վիճակի վերլուծության նպատակով,
• անվտանգության եւ ազդանշանային համակարգերի հուսալիության ապահովման համար՝ դռների բացում/փակում, ներսում մարդկանց ներկայության վերահսկում եւ այլն,
• բնակարանային եւ կոմունալ ծառայությունների կազմակերպման համար՝ գազի, ջրի, ջեռուցման վերաբերյալ ավտոմատացված տվյալների հավաքագրման, արտահոսքերի եւ այլ արտակարգ իրավիճակների հայտնաբերման նպատակով,
• գյուղատնտեսության ոլորտում՝ հողի վիճակի հեռավար վերլուծության, խելացի ոռոգման եւ այլի համար։
Ո՞րն է NB-IoT ցանցի առավելությունը:
1. Էներգաարդյունավետություն. NB-IoT օգտագործող սարքերը կարող են բավականին երկար աշխատել մեկ մարտկոցի վրա՝ շնորհիվ Էներգախնայողության ռեժիմի (PSM) եւ ընդլայնված սպասման ռեժիմների (eDRX):
2. Լայն ծածկույթ. այս տեխնոլոգիան ապահովում է լավ ծածկույթ դժվար հասանելի վայրերում, ինչպիսիք են ստորգետնյա կամ գյուղական վայրերը: Այն օգտագործում է նեղաշերտ հաճախականություն (180 կՀց), որը բարելավում է ազդանշանի ներթափանցումը եւ մեծացնում ծածկույթի տարածքը:
3. Սարքերի ցածր արժեքը. NB-IoT սարքերի պարզության շնորհիվ դրանց արտադրությունը տվյալների փոխանցման այլ տեխնոլոգիաներ օգտագործող սարքերի համեմատ ավելի էժան է:
4. Տվյալների փոքր ծավալներ. NB-IoT-ն աջակցում է փոքր ծավալի տվյալների փոխանցումներին, ինչը օգտագործելու համար իդեալական է դարձնում այնպիսի հավելվածներում, ինչպիսիք են սենսորները, հաշվիչները, խելացի սարքերը եւ այլ IoT լուծումներ:
5. Ինտեգրում առկա ցանցերի հետ. NB-IoT-ը կարող է գործել LTE հաճախականության տիրույթում, ինչը բջջային օպերատորներին թույլ է տալիս այն իրականացնել առանց նոր ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտության: Տեխնոլոգիան կարող է օգտագործվել ինչպես հատուկ տիրույթներում, այնպես էլ LTE-ի վերափոխ տեսքով:
«NB-IoT ցանցը Viva-ի հերթական նորարարությունն է՝ իրերի ինտերնետի ոլորտում: Տեխնոլոգիայի համար հատուկ ստեղծված այս սակագնային պլանով ընկերությունը կխթանի իրերի ինտերնետի եւ թվային տեխնոլոգիաների ոլորտների զարգացումը Հայաստանում: Այս տեխնոլոգիաների աճող պահանջարկը մեր երկրում լիովին համահունչ է միջազգային միտումներին: Viva-ն ոչ միայն ամրապնդում է իր դիրքերը շուկայի նոր ոլորտներում, այլեւ զգալի ներդրում անում Հայաստանի թվային վերափոխման գործում, ինչը բիզնեսի համար բացում է նոր հորիզոններ եւ բարելավում քաղաքացիների կյանքի որակը»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Viva-ն Հայաստանում զարգացնում է սեփական NB-IoT ցանցը 2019 թվականից։ Ներկայում ծածկույթը ներառում է Երեւանի իմ շարք հատվածներ եւ Տավուշի մարզի տարբեր շրջաններ։
Viva-ն պատրաստ է նաեւ դիտարկել անհրաժեշտ տարածքներում NB-IoT ցանցի ծածկույթ ապահովելու հարցումները։
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը