Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հայտարարել է 19-րդ փիչինգ միջոցառման հայտերի ընդունման մասին։
Դիմել հնարավոր է 3 անվանակարգում․
• Ավանդական հրեշտակ ներդրում. նախասաղմնային փուլի ստարտափներ՝ նվազագույն կենսունակ արտադրանքով (MVP) եւ սկզբնական չափելի արդյունքով:
• Կանանց ձեռներեցություն. կին հիմնադիրներով ստարտափները կարող են լինել նույնիսկ գաղափարի փուլում:
• Moonshot Track. բարձր ռիսկային/բարձր շահույթ ունեցող նախագծեր՝ գլոբալ մարտահրավերների համար խորը տեխնոլոգիական լուծումներով:
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 26-ն է: Դիմել՝ այստեղ։ Փիչինգ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը