14:12 | 05.09.24 | Նորություններ | 1691

BANA Angels-ն ընդունում է փիչինգ սեսիայի հայտեր

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA Angels) ընդունում է փիչինգ սեսիայի հայտադիմումներ։

Փիչինգ միջոցառման ընթացքում ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նորարարական նախագծերը BANA Angels-ի հրեշտակ ներդրողներին։

Փիչինգ միջոցառմանը կարող են դիմել բոլոր այն ստարտափները, որոնք ունեն MVP (minimum viable product) եւ նախնական չափելի արդյունք (initial traction)։

Հայտադիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։ Մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել այստեղ։