15:53 | 20.08.24 | Նորություններ | 1741

Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Berkeley SkyDeck աքսելերատորն ընդունում է հայտեր 19-րդ շրջափուլի ծրագրի համար վաղ փուլի ստարտափներից։

Բարձր մրցակցային Cohort ծրագրին ընդունված ստարտափները ստանում են 200 հազար դոլարի ֆինանսավորում, իսկ SkyDeck Europe ընդունվածները՝ 145 հազար եվրո:

Ստարտափները ծրագրի ավարտին հանդես են գալիս դեմո օրվա ընթացքում եւ հնարավորություն ստանում ներկայանալ ներդրողների առաջ։

Աքսելերացիոն ծրագրին դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 23-ն է, դիմել հնարավոր է այստեղ։