15:53 | 20.08.24 | Նորություններ | 1968

Globaldev-ը ձեռք է բերել հայկական Preezma ընկերությունը

Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների առաջատար մատակարար Globaldev Group-ը հայտարարել է հայաստանյան Preezma ընկերության ձեռքբերման մասին՝ ընդլայնելով իր ներկայությունը Արեւելյան Եվրոպայում։

Preezma-ն ծրագրային մշակմամբ զբաղվող ընկերություն է, որը վերջին 11 տարվա ընթացքում սպասարկում է միջազգային տեխնոլոգիական ընկերություններին` կենտրոնանալով ծրագրաշարերի մշակման եւ անձնակազմի ընդլայնման ծառայությունների վրա:

Այս միավորումը հնարավորություն կտա առաջարկել ծառայությունների ավելի լայն շրջանակ, օգտվել հմուտ մշակողների ծառայություններից եւ արագացնել աճը շուկայի հիմնական հատվածներում: