10:41 | 20.08.24 | Նորություններ | 1966

    Օutage.am-ը կծանուցի հոսանքի, ջրի եւ գազի անջատումների մասին

    Գործարկվել է outage.am կայքը, որտեղ գրանցվելով հնարավոր է ստանալ ծանուցումներ Ձեր հասցեում հոսանքի, ջրի, գազի պլանային եւ վթարային անջատումների մասին։

    Բաժանորդը կայքում նշում է իր հասցեն, ծրագիրը համեմատում է տվյալ հասցեն բաց աղբյուրներում հրապարակված անջատումների մասին տեղեկատվության հետ։

    Հասցեների համընկնման դեպքում ծանուցում է Telegram-ով կամ էլ. փոստով։ Կայքում հնարավոր է ստուգել միանգամից 10 հասցե։ Նշվում է, որ ծրագրի հետագա տարբերակներում կավելացվեն ծանուցման նոր ձեւեր։

    Ծրագիրը փորձարկել կարող եք այստեղ։