15:37 | 13.08.24 | Նորություններ | 1361

100+ ուղեգիր դեպի Եգիպտոս՝ Team-ի հետ

Երկարացրու ամառը Team-ի հետ․ ընկերությունը հայտարարում է նոր ակցիա, որի շրջանակում կարող եք ձեռք բերել նորագույն Honor 200 Lite սմարթֆոն եւ մասնակցել դեպի Եգիպտոս 100-ից ավելի ուղեգրի խաղարկությանը։

Բացի այս, բոլոր գնորդները կստանան գեղեցիկ ուսապարկ եւ TeamTok կանխավճարային փաթեթ։

Ակցիայի ընթացքում Honor 200 Lite սմարթֆոնը հասանելի է 114,900 դրամով կամ ապառիկով՝ սկսած ամսական 2,400 դրամից։

Honor 200 Lite հեռախոսը գնելիս տրամադրվելու են SIM քարտեր, որոնք պետք է ակտիվացվեն խաղարկությանը մասնակցելու համար։ Վերջինս տեղի կունենա ամեն երեքշաբթի՝ նախորդ ժամանակահատվածի գնորդների միջեւ։

Առաջին խաղարկությունը կկայան օգոստոսի 20-ին։ Հաղթող հեռախոսահամարները կընտրվեն պատահական թվերի գեներատորի միջոցով, իսկ խաղարկության օրվա եւ տեղի մասին բոլոր մասնակիցները կտեղեկացվեն SMS հաղորդագրությամբ:

Ուղեգիրը ներառում է դեպի Եգիպտոս եւ հետադարձ ուղղություններով ավիատոմս եւ հիշարժան հանգիստ 5* հյուրանոցում։
Ակցիան գործում է մինչեւ 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ եւ հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Խաղարկության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։