14:40 | 23.07.24 | Նորություններ | 1370

Telegram-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հասել է 950 միլիոնի

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ասել է, որ մեսենջերն ունի ամսական 950 միլիոն ակտիվ օգտատեր՝ 2024 թվականի մարտի 900 միլիոնի դիմաց:

Tucker Carlson-ին տված հարցազրույցում նա ասել է՝ ակնկալում է, որ մեկ տարվա ընթացքում այս ցուցանիշը կաճի մինչեւ 1 միլիարդ։

Telegram Premium-ի բաժանորդների թիվը 2024 թվականի հունվարի դրությամբ կազմել է 5 միլիոն։ Ընկերությունը բաժանորդագրություններ է սկսել 2022 թվականի հունիսի կեսերին: Միաժամանակ, ձեռնարկատերն ասել է, որ Telegram-ի բոլոր ծախսերը հոգալու համար այն պետք է գնի օգտատերերի 2,5-3%-ը։ Այն ժամանակ մեսենջերն ուներ 700 միլիոն օգտատեր։