16:23 | 26.06.24 | Նորություններ | 1804
Հունիսի 22-ին Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 11-րդ Fastex Meetup-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Web3 հայեցակարգի զարգացման վերջին միտումները, անդրադարձ է կատարվել ոլորտը ձեւավորող նորամուծություններին։
Հանդիպման խոսնակ Արմեն Բաղդասարյանը պատմել է Web3 համայնքի մասը դառնալու առավելությունների եւ ընձեռած հնարավորությունների մասին։ Նրա խոսքով` նման ձեւաչափի հանդիպումները շատ կարեւոր են, քանի որ ձեւավորում են որակյալ կրիպտո համայնք, ինչն էլ իր հերթին նպաստում է ընդհանուր Web3-ի զարգացմանը։
Հանդիպման երկրորդ հատվածում ներկաները հնարավորություն են ունեցել ուղղել իրենց հետաքրքրող հարցերը եւ մասնակցել պանելային քննարկման։
Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է։ Fastex Armenia եւ ftnft.am պաշտոնական էջերին հետեւելով՝ հետաքրքրված անձինք կարող են տեղեկանալ հաջորդ այդպիսի հանդիպման մանրամասներին։