Armenia Digital Awards 2024-ը հայտարարում է հայտերի ներկայացման վերջին շաբաթվա մեկնարկը։
Armenia Digital Awards 2024-ն ընդգրկում է երկրի յուրաքանչյուր ոլորտ՝ բանկային գործից մինչեւ գյուղատնտեսություն եւ առաջարկում է անվանակարգերի լայն շրջանակ յուրաքանչյուր բիզնեսի համար՝ վեբ-կայքով, հավելվածով կամ սոցիալական մեդիայի էջով:
Անվանակարգերը ներառում են «Լավագույն թվային գովազդային արշավ», «Թվային մարքեթինգի լավագույն մասնագետ», «Լավագույն կայք», «Լավագույն առաքման ծառայություն» եւ մի շարք այլ՝ յուրաքանչյուր ոլորտի համար առանձնացված բաժիններով:
Armenia Digital Awards 2024-ի ժյուրիի կազմում ընդգրկված են հայկական խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, առաջատար թվային մասնագետներ եւ հաջողակ ձեռներեցներ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Հուլիսի 1-ից օգոստոսի 31-ը awards.am կայքում տեղի կունենա հանրային քվեարկություն։ Հաղթողները կպարգեւատրվեն սեպտեմբերին կայանալիք թվային մարքեթինգի համաժողովում։