12:54 | 21.06.24 | Նորություններ | 1393

Ավիատիեզերական մագիստրոսական ծրագիրն ընդունում է հայտեր

«Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական կրթական ծրագիրն ընդունում է հայտեր 2024-2025թթ ուս. տարվա համար։
 
Եթե հետաքրքրված եք ավիատիեզերական գերժամանակակից տեխնոլոգիաներով, ցանկանում եք ձեռք բերել առաջատար մասնագիտություն, իրականացնել արդիական նախագծեր եւ հետազոտություններ, գտնել աշխատանք ոլորտի լավագույն ընկերություններում, ապա կարող եք դիմել այս ծրագրին։

Այս տարի «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագիրն ունի 3 անվճար տեղ, որին կարող են դիմել մինչեւ հուլիսի 1-ը, վճարովի տեղերի համար՝ մինչեւ հուլիսի 20-ը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի կողմից՝ Ինժեներական քաղաքում։
 
Մագիստրոսական ծրագրի ուսումնական կառուցվածքին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ընդունելության ժամկետները, փաստաթղթերը եւ այլ մանրամասներ հասանելի են այստեղ։