17:39 | 12.06.24 | Նորություններ | 1688
Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն Տվյալների մշակման կենտրոն։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով եւ հնարավորություններով։ Այն միակն է Հայաստանում, որ կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS եւ TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխան եւ ներառում է 210-ից ավելի դարակաշար։ Այն հնարավորություն է տալիս՝ ապահովելու տվյալների անվտանգ մշակում, պահպանում մեծ եւ փոքր բիզնեսի, ինչպես նաեւ պետական կառույցների համար։
Շրջայցի ընթացքում OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը մանրամասն ներկայացրել է տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքները եւ ամպային լուծումները։
Այցելուները, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, ընդգծել են Տվյալների մշակման կենտրոնի կարեւոր դերը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ենթակառուցվածքների զարգացման հարցում։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնում մատուցվում են համատեղակայման (colocation) եւ ամպային ծառայություններ։