11:06 | 12.06.24 | Նորություններ | 1521

Apple-ի բաժնետոմսերը WWDC-ից հետո աճել են ավելի քան 5%-ով

Apple-ի բաժնետոմսերը Nasdaq-ում աճել են 5%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար ռեկորդային 203 դոլարի, նշում է CNBC-ն:

Շուկայական կապիտալիզացիան $3,13 տրիլիոն է։

Apple-ի բաժնետոմսերն աճում են 2024 թվականի հունիսի 10-ին կայացած WWDC 2024 ծրագրավորողների համար նախատեսված կոնֆերանսից հետո։ Ընկերությունը, մասնավորապես, ներկայացրել է իր օպերացիոն համակարգերի հաջորդ տարբերակները, Apple Intelligence արհեստական բանականության կարողությունները եւ ChatGPT-ի աջակցությունը:


Reuters-ի փոխանցմամբ՝ վերլուծաբանները նշել են, որ ծրագրաշարը, որի համար պահանջվում է առնվազն iPhone 15 Pro կամ Pro Max, կարող է առաջացնել «գնումների կասկադ» նոր մոդելների համար: Bloomberg-ը գրում է, որ AI գործառույթները կարող են հանգեցնել iPhone-ի շատ անհրաժեշտ թարմացման ցիկլի: