16:50 | 06.06.24 | Նորություններ | 1499

Վերաբացվել են OVIO-ի վերափոխված ու նորացված վաճառքի եւ սպասարկման սրահները

OVIO-ն վերաբացել է վերաբրենդավորման շրջանակում վերափոխված Կապանի, Քաջարանի, Գյումրիի վաճառքի եւ սպասարկման սրահները։

Նոր վաճառքի սրահները կահավորված են ավելի ժամանակակից եւ նորարարական չափանիշներին համապատասխան՝ ապահովելու սպասարկման առավելագույն հարմարավետություն եւ լավագույն փորձ գործող եւ նոր բաժանորդների համար։

Նորացված սրահներում բաժանորդները կարող են միանալ ինտերնետի, Wink օնլայն կինոթատրոն եւ հեռուստատեսություն ծառայության փաթեթներին եւ ընկերության մի շարք այլ թվային ծառայությունների, ինչպիսիք են ամպային տեսահսկման ծառայությունը, ամպային խաղային ծառայությունը եւ այլն։

Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում։

Նորացման գործընթացում գտնվող սրահների աշխատանքի ժամանակացույցի, ինչպես նաեւ ընթացիկ գործարքներն իրականացնելու համար առաջարկվող սրահների մասին մշտապես թարմացված տեղեկատվություն կարելի է գտնել ovio.am կայքում` հետեւյալ հղմամբ:
 
OVIO ընկերությունը նաեւ տեղեկացնում է, որ նոր եւ գործող բաժանորդները բոլոր գործարքները կարող են կատարել օնլայն տարբերակով՝ ընկերության կայքում, այդ թվում եւ անձնական գրասենյակում կամ հեռախոսային սպասարկման ծառայության միջոցով։ Ծառայություններին առցանց հնարավոր է միանալ այստեղ։