12:57 | 04.06.24 | Նորություններ | 1561

Ucom-ի աջակցությամբ ամփոփվեցին «Արեւորդի» փառատոնի արդյունքները

Մայիսի 24-28-ը Ucom ընկերության աջակցությամբ Երեւանում տեղի ունեցավ «Արեւորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։

Մայիսի 28-ին Հայաստանի կինոգործիչների միության դահլիճում տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը, որտեղ հայտնի դարձան հայտարարված անվանակարգերի հաղթողները։

Ucom-ի աջակցությամբ «Արեւորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնի շրջանակում առաջին անգամ գործեց Երիտասարդական անկյուն։ Չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվեցին հնարավորությունների էքսպո, որտեղ երիտասարդները կարողացան ծանոթանալ ոլորտում առաջատար բնապահպանական եւ կրթական 14 կազմակերպությունների աշխատանքների եւ հնարավորությունների հետ, ինչպես նաեւ հասանելի էին 16 աշխատարաններ։

«Արեւորդի փառատոնը միշտ եղել է իմ սիրելի միջոցառումներից մեկը, իսկ այսօր ես ուրախ եմ տեսնել Ucom-ի աջակցությամբ Երիտասարդական անկյան ծնունդը, որը շատ հաջող ստացվեց եւ բազմաթիվ երիտասարդներ ծանոթացան շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների հետ, ինչպես նաեւ այդ խնդիրները լուծող կազմակերպությունների գործունեության հետ։ Սա չափազանց կարեւոր է, քանի որ աշխարհում չկա եւ մեկ անձ, ում չեն վերաբերում բնության խնդիրները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Երիտասարդական անկյան շրջանակում շուրջ 1000 երիտասարդ հնարավորություն ունեցավ տեղեկանալու ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ կրթական նախաձեռնությունների եւ նրանց հնարավորությունների մասին։

«Արեւորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաեւ Երեւանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։