15:52 | 30.05.24 | Նորություններ | 1502

«Ներուժ» ծրագրի 6 թիմ ուղիղ դրամաշնորհ կստանա

«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում մրցութային հանձնաժողովի առանձնացրած 6 թիմին ուղիղ դրամաշնորհ կհատկացվի:

Ըստ հիմնավորման՝ «Գաղափարի փուլ» եւ «Աճի փուլ» անվանակարգերում լավագույնն են ճանաչվել 3-ական թիմ:

«Ներուժ» ծրագիրն ուղղված է սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար Հայաստանում գործունեության գրավչության բարձրացմանը, տարբեր աշխարհագրական, սոցիալական եւ մշակութային իրականություններում ապրող անհատների փորձի եւ գիտելիքների փոխանակմանը, սփյուռքահայ տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին հայաստանյան տեխնոլոգիական էկոհամակարգին ծանոթացնելուն։

Ծրագրի կարեւոր առանձնահատկություններից է նաեւ արտերկրյա ստարտափ մշակույթի եւ փորձի հայաստանյան տնտեսական միջավայր ներմուծելու անհրաժեշտությունը: