11:56 | 29.05.24 | Նորություններ | 778

STAN-ը եւ TripleS Ventures-ը միավորել են ավելի քան 70 ներդրողի ու ստարտափի

Մայիսի 23-ին STAN-ը եւ TripleS Ventures-ը Լոս Անջելեսում անցկացրել են Investors Connect in LA միջոցառումը՝ համախմբելով ավելի քան 70 նշանավոր ներդրողի եւ հայկական ՏՏ էկոհամակարգի ներկայացուցիչների:

Միջոցառման ընթացքում STAN Angel-ի եւ խորհրդի անդամ Ավետիս Անթապլյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Մասնագիտական տեղեկատվական քննարկումներ են վարել STAN-ի գործադիր տնօրեն Ռուբեն Օսիպյանը եւ TripleS Ventures-ի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանը: Նրանք ներկայացրել են Հայաստանի տեխնոլոգիական լանդշաֆտի համապարփակ պատկերը՝ ընդգծելով դրա արագ աճը եւ միջազգային ընդլայնման ներուժը:

Այս տեղեկատվական ներածությանը հաջորդել է պանելային քննարկում Արի Բարանյանի, Զարե Բաղդասարյանի եւ Սելին Կարակայայի մասնակցությամբ, որը վարում էր Ավետիս Անթապլյանը:

Հայկական 10 ստարտափ հիմնադիր 20 միջազգային ներդրողի առաջ ներկայացրել են իրենց մշակած պրոդուկտը՝ ցուցադրելով նորարարական լուծումներն ու համաշխարհային հաջողության ներուժը: